211652_close_icon

«Հո թուրք չե՞նք». ոստիկանը՝ Մայր Աթոռի վրա հարձակման մասին

views-count2737 դիտում article-date 20:55 22-07-2025
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Մայր Աթոռի տարածքում այսօր վաղ առավոտյան ոստիկաններ կային։ Մեկի հետ զրուցեցի, ասաց, որ ոչ մի դեպքում չի պատկերացնում Եկեղեցու վրա հարձակում։ «Հո թուրք չե՞նք»,- ասաց և Մայր Աթոռը պաշտպանելու մեր գործին մաղթեց Աստծո աջակցություն։

Մայր Աթոռի տարածքից դուրս' Էջմիածնի հրապարակում, ուրիշ ոստիկաններ կային։ Նրանց հետ էլ զրուցեցի։

Հիշեցրի 2018-ին Եկեղեցու վրա հարձակման մասին, երբ մի խումբ մարդիկ կարողացել էին մտնել Վեհարան ու պիղծ գործողություններով պահանջել Կաթողիկոսի հրաժարականը։ Մայր Աթոռի դեմ իրենց պիղծ արարքների համար այդ մարդիկ բոլորը հետագայում ծանր պատժվեցին Տիրոջ կողմից։ Մեկի երեխան իր ձեռքերի մեջ մահացավ, մյուսը քաղցկեղով հիվանդացավ, իսկ այդ հարձակմանը մասնակցած ու կարգալույծ եղած հոգևորական Կորյունը կուրացել է։

Ոստիկանները լսեցին գլուխները կախ, նայեցին իրար՝ կարծես ասելով, թե այս ինչ անեծքի տակ են մտնում իրենք։

Ես հեռացա՝ մաղթելով Տիրոջ ներողամտությունը։

Աստված պահապան իմ Հայրենիքին, իմ պետականությանը, իմ ժողովրդին ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն»։

 

Նմանատիպ նյութեր