211652_close_icon

Արմեն Գևորգյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն. Hetq.am

views-count1696 դիտում article-date 13:28 22-07-2025
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին և ընտանիքի անդամներին 2025թ․ հուլիսի 24-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված ամփոփագրին ծանոթանալու նպատակով։

Այս մասին գրում է Հետքը:

Պատգամավորից բացի Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է հրավիրվել նաև Արմեն Գևորգյանի կինը՝ Թամարա Գևորգյանը, (Հախվերդյանը) 19 և 21-ամյա որդիները, անչափահաս դուստրը, հայրն ու մայրը՝ Անդրանիկ և Ժաննա Գևորգյանները։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր