211652_close_icon

ԵՄ-ն կբարձրացնի կարճաժամկետ վիզա չունեցող զբոսաշրջիկների համար մուտքի վճարները

views-count1036 դիտում article-date 23:32 21-07-2025
Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է եռապատկել ETIAS համակարգի շրջանակում ԵՄ երկրներ ճանապարհորդելու թույլտվության վճարը՝ դրա համար սահմանելով 20 եվրո։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Առանց վիզայի ճանապարհորդությունը հասանելի կլինի 2026 թվականի վերջին եռամսյակից՝ Եվրոպական ճանապարհորդական տեղեկատվության և թույլտվության համակարգի (ETIAS) միջոցով դեպի 30 եվրոպական երկրներ, մասնավորապես՝ ԵՄ բոլոր անդամ պետություններ՝ բացառությամբ Իռլանդիայի, ինչպես նաև Իսլանդիա, Նորվեգիա, Լիխտենշտեյն և Շվեյցարիա։

ETIAS-ի թույլտվությունը պահանջվում է այս երկրներում կարճաժամկետ (մինչև 90 օր) մնալու համար վիզայից ազատված երկրների՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Բրազիլիակի և Ավստրալիայի քաղաքացիների համար։ ETIAS վճարներից ստացված միջոցները կփոխանցվեն ԵՄ բյուջե։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 

Նմանատիպ նյութեր