211652_close_icon

Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Սևան քաղաքում, Շիրակի և Արարատի մարզերի որոշ բնակավայրերում հուլիսի 22-ին

views-count496 դիտում article-date 11:53 21-07-2025
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 5-րդ միկրոթաղամասի, Չարենցի, Գեղամա, Լճափնյա փողոցների, Շահումյան փողոցի թիվ 10ա, 10, 12, 18 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի, Հառիճ, Նահապետավան, Սարալանջ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 

Նմանատիպ նյութեր