211652_close_icon

Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. բախվել են «BMW»-ն և «Toyota»-ն. վերջինը մասամբ հայտնվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշի վրա. վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դեպքի վայրից հեռացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count8942 դիտում article-date 11:34 21-07-2025
Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Էռնեստ Խ.-ի վարած «BMW» և Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Խաչատուր Զ.-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սուրեն Փաշայանն ու կրտսեր պարեկ Մուշեղ Հովհաննիսյանը: 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում: 
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 
 
Պարեկային ծառայությունը ունի օպերատիվ տեղեկություններ, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից «BMW»-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է: 
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր