Հայ հունահռոմեական ոճի ըմբիշները 5 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները 5 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Միջազգային մրցաշարի հաղթող են դարձել Սահակ Հովհաննիսյանը, Կարեն Խաչատրյանը և Հայկ Խլոյանը: Ռազմիկ Քուրդյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Հովհաննես Հարությունյանը` բրոնզե:
Հիշեցնենք, որ Նյու Յորքում կայացած Բիլ Ֆարելի հուշամրցաշարում մեդալներ էին նվաճել նաև Հայաստանի ազատ ոճի 2 ըմբիշներ։