211652_close_icon

Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի փոխվարչապետի հետ

views-count592 դիտում article-date 20:06 18-07-2025
Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի հետ։

Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Բուլղարիա երկկողմ հարաբերությունների ընթացքը, օրակարգի ընդլայնման ու խորացման հնարավորությունները՝ քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, գիտատեխնիկական ոլորտներում։ Անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։

Նախարար Հայրապետյանն ընդգծել է, որ այս համագործակցության հետագա զարգացումը մեծապես կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։
 

Նմանատիպ նյութեր