Մեքենայովս տրոլեյբուսի ճանապարհը փակեցի, ասեցի կյանքի հարցա, էդ աղջկան իջեցրեք. Մարության
Մոտ 50 տարի առաջ Երևանում տղաները կարող էին մեքենայով փակել տրոլեյբուսի ճանապարհն ու ստիպել սիրելի աղջկան իջնել տրոլեյբուսից: Մոտ կես դար առաջ մի էսպիսի պատմությամբ սիրված դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը ստիպեց տրոլեյբուսից իջնել կարմիր գեղեցիկ զգեստով հմայիչ աղջկան, նստեցրեց մեքենան, տարավ թատրոն, հետո «զագս»: Այո, Մարությանն ու փոքրերի սիրելի Ալլա մորաքույրն ամուսնացած են արդեն 49 տարի և պնդում են՝ կենցաղը չի սպանում սերը:
Թատրոնում և կինոյում 130-ից ավելի դեր խաղացած դերասանը հիմա էլ Թիվ-թվաբանություն է խաղում: Հիշում է հայկական թատրոնի մեծերին, մեծ ոգևորությամբ պատմում ուսուցչի՝ Մհեր Մկրտչյանի՝ կուլիսային զավեշտները, հանդիսատեսի արտառոց արձագանքներն ու այն ամենն, ինչ մնացել է տասնամյակների հիշողություններում: