Հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ
Հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, սակայն երթևեկության կազմակերպման փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից:
62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մաշտոցի պողտա-Խորենացու փողոց խաչմերուկ կգործի Մաշտոցի պողոտայով:
Հետադարձը՝ Սարյան փողոցով: