211652_close_icon

Վեհարանն այնպես ենք ազատելու, ինչպես Հայաստանը Սերժ Սարգսյանի իշխանությունից. եթե անհրաժեշտություն լինի՝ ճանապարհային քարտեզ կհրապարակենք. Դավիթ Խուդաթյան

views-count2107 դիտում article-date 13:39 17-07-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջին, երեկ ասել էր՝ Վեհարանը կազատվի այնպես, ինչպես 2018-ին Հայաստանը ազատվեց Սերժ Սարգսյանից։

Լրագրողներն այսօր փորձեցին պարզաբանում ստանալ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանից, թե ինչպես է ինքը հասկանում վարչապետի այս համեմատությունը։

«Հարգելի գործընկերներ, վարչապետը երեք-չորս ժամից ավել հնարավորություն է ունեցել ասուլիս տալու, պատասխանելու ձեր հարցերին և այդ հարցերի մեկնաբանություններին։ Ես ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ պե՞տք է օրինակ գնալ Վեհարան, բողոքի ակցիա անել, ինչպես Հանրային ռադիո մտաք, այդպես Վեհարան մտնե՞ք, նա ասաց. «Եթե այդ մասով ասելու, ավելացնելու բան լիներ, վստահաբար, վարչապետը կավելացներ։ Վարչապետը շատ ուղիղ պատասխան է տվել։ Այնպես է ազատելու, ինչպես Հայաստանի Հանրապետությունը 2018-ին ազատվեց: Երբ որ անհրաժեշտություն լինի, մենք ճանապարհային քարտեզ կհրապարակենք այնպես, ինչպես այդ քարտեզը հրապարակել ենք հեղափոխությունից առաջ»։

Նմանատիպ նյութեր