211652_close_icon
views-count3681 դիտում article-date 18:38 05-07-2017

Սահմանադրության գերակայության ապահովումը կախված է ինչպես իշխանությունից, այնպես էլ քաղաքացուց. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան էջում, շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, 22 տարի առաջ այս օրն ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Այդ փաստաթուղթը ոչ միայն խորհրդանշում էր մեր նոր պետականությունը, այլև ամուր հիմքեր սահմանում Հայաստանի կառուցման և սահմանադրականության ձևավորման ու զարգացման համար: Սահմանադրության դերն անգնահատելի է մեր երկրի՝ որպես ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման հարցում։ Այսօր՝ սահմանադրական բարեփոխումների իրացման ճանապարհին, մենք բոլորս մեծ անելիքներ ունեն: Վստահ եմ, որ պետք է առաջնորդվենք այն գաղափարով, որ Սահմանադրության գերակայության ապահովումն ու լիարժեք կիրառումը կախված է ինչպես իշխանությունից, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացուց: Բոլորս պետք է պատասխանատվության զգացում ունենանք մեր երկրի ապագայի նկատմամբ ու ամեն օր աշխատենք այդ ապագան ավելի լավը դարձնելու համար: Այս առիթով շնորհավորում եմ մեզ բոլորիս և ցանկանում վստահեցնել Սահմանադրության և իրավունքի գերակայության ապահովման մեր վճռականության մասին»:

Նմանատիպ նյութեր