Տևական ժամանակ է՝ Երևանում մարդաբոյ փոսը, որը ամեն օր ավտովթարների պատճառ է դառնում, քաղաքային իշխանությունը չի վերացնում, վարորդներն էլ, հայտնվելով փոսում, ամենավերջին հայհոյանքներով են հիշում նրանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Արդեն տևական ժամանակ է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում ու ամենավերջին խոսքերն են ուղղում քաղաքային իշխանությանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոչ միայն վարորդները, այլև հետիոտները նշում են, որ 10 օրից ավելի է՝ Մյասնիկայն պողոտայից դեպի Աճառյան փողոց տանող ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի 1-ին մասիվ տանող կամրջի հարևանությամբ մարդաբոյ փոսը, որն ավելի շատ հիշեցնում է գերեզման, պատուհաս է դարձել վարորդների համար:
Ամեն օր ավտոմեքենաներ են ջարդվում, քանի որ շատ վարորդներ, չնկատելով փոսը, հայտնվում են այնտեղ, մի մասն էլ, անցնելով փոսի վրայով, ավտոմեքենաների անվահեծաններն են կոտրում:
Թե ով է այս բարձիթողի վիճակի պատասխանատուն կամ փոսի հեղինակը՝ դա հիմա վարորդներին այնքան էլ չի հուզում, քանի որ եթե հետաքրքրվում են, «Վեոլիա ջուր»-ը ասում է՝ քաղաքապետարանն է, քաղաքապետարանն էլ ասում է՝ «Վեոլիա ջուր»-ն է, կամ անհատ է, մի խոսքով՝ մեկը մեկի վրա են գցում ու սկսում են Գյուլնազ տատի հեքիաթները պատմել, իսկ դա գործին օգուտ չի տալիս:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանում բազմաթիվ անգամներ գործակարգավարական նիստերի ժամանակ «ստալինյան» հայացքով տեսախցիկների առաջ հայտարարում էր, թե պետք է պատժվեն այն անձինք, ովքեր նման վերաբերմունք կցուցաբերեն երևանցիների նկատմամբ ու եթե ինչ-որ աշխատանքներ կատարելու պատրվակով քանդում են ասֆալտը, 1-2 օրվա ընթացքում պարտավոր են այն նախկին տեսքին բերել, մինչդեռ գուցե Երևանի քաղաքապետը տեղյակ չէ, ինչը շատ վատ է, որ 10 օրից ավելի է՝ այս մարդաբոյ փոսի պատճառով երևանցիները ինչքան հայհոյանք գիտեն, ուղղում են փոսը փորողի ու այն չվերանորոգողի հասցեին:
Հուլիսի 15-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Մասիս քաղաքում մարդաբոյ փոսի պատճառով տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, և հրապարակումից կարճ ժամանակ անց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խիստ հանձնարարականով հայտնաբերվում է այդ փոսի ճարտարապետը, ում պարտավորեցնում են, որպեսզի ճանապարհը բերի նախկին տեսքին ինչը կարճ ժամանակում արվում է:
Հարգելի՛ Տիգրան Ավինյան, արդյոք սպասում եք, որ նմանատիպ ողբերգական վթար էլ այս հատվածում լինի, որ նոր որոշեք՝ ինչ անել:
Հուլիսի 15-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Մասիս քաղաքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից , ինչի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել էր, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ֆոտոլրագրողին մատնացույց էին արել վթարից մոտ 80 մետր հեռավորության վրա եղած «մարդաբոյ» փոսը, որը լցված էր խճաքարով և նշում էին, որ 10 օրից ավելի է՝ այդ վիճակն է, պատկան մարմինները ոչինչ չեն ձեռնարկել ասֆալտապատումն անելու համար ու հավանաբար «Ford Transit»-ը փոսը շրջանցելով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «ՎԱԶ 2106»-ին։
Եթե պատասխանատուները ժամանակին իրենց աշխատանքը կատարեին որակյալ, հնարավոր է՝ այսօր այդ ողբերգական ավտովթարը տեղի չունենար։
Հրապարակումից կարճ ժամանակ անց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հանձնարարականով ճշտվում է՝ ով է փոսալցում կատարող ընկերությունը, ու պարտավորեցնում են մեկ ժամվա ընթացքում փոսն ամբողջությամբ ասֆալտապատել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ աշխատանքները մինչ այդ պետք է կատարեր «Վեոլիա ջուր» ընկերության կողմից պատվիրված մի ընկերություն, որը, սակայն, ժողովրդի լեզվով ասած «թամբալություն» էր արել։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։