211652_close_icon
views-count39304 դիտում article-date 16:57 02-02-2026

Երևանի Հալաբյան փողոցում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատան հարևանությամբ, «մարդաբոյ» փոսը վարորդների համար դարձել է փորձանք, շատ դեպքերում էլ՝ ավտովթարների պատճառ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այն, որ վերջին ամիսներին Երևանում հազարավոր փողոցներ, այդ թվում՝ գլխավոր ու բակային հատվածներում «մարդաբոյ» փոսերը մի իսկական փորձանք են դարձել վարորդների համար, ակնհայտ է, ու հիմնականում եթե ցերեկը վարորդները նկատում են փոսերը, ապա գիշերային ժամերին ճանապարհների մթության պատճառով ավտոմեքենաները հայտնվում են փոսում, ու շատ դեպքերում վարորդները ստիպված ավտոքարշակ են վարձում, որպեսզի այդ ավտոմեքենաները տեղափոխեն ավտովերանորոգման կետեր։

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում վարորդներից, ովքեր իրենց զայրույթն էին ուղղում Երևանի քաղաքապետարանի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հասցեին ասելով.

«Հալաբյան փողոցից դեպի Եղվարդի խճուղի տանող անկյունային հատվածում «մարդաբոյ» փոսը մի իսկական գլխացավանք է դարձել վարորդների համար։ Ամեն օր ավտոմեքենաներ են ջարդվում այդ հատվածով անցնելիս։ Նույնիսկ եղել են դեպքեր, երբ վարորդները ստիպված փոսը շրջանցել են ու տեղի է ունեցել ավտովթար։

Միակ սփոփանքն այն է, որ այդ ամենի հետևանքով տուժածներ չկան, բայց ավտոմեքենաները քարշակով են տեղափոխել։

Հիմա ուզում ենք դիմել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանին, արդյոք դժվա՞ր է մինչև եղանակների տաքանալը մի քանի բահ ասֆալտ լցնել այդ փոսը, ինչը անհնարին չէ։ Թե ուզում եք ամեն օր էդ փոսի պատճառով վթարներ լինեն ու մարդիկ ամենաքաղցր խոսքերով հիշեն ձեզ։ 

Ասում էիք՝ «ասեք, կանենք», հիմա ասում ենք՝ էդ փոսը լցրեք։ Թեպետ Երևանում էնքան փոսեր կան, որ վարորդներիս համար դարձել են պատուհաս»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր