211652_close_icon

ԵՄ-ն կարող է զրկել Վրաստանին ազատ վիզայի ռեժիմից

views-count484 դիտում article-date 17:26 15-07-2025
Եվրամիությունը զգուշացրել է Վրաստանի իշխանություններին, որ Բրյուսելի կողմից առաջ քաշված մի շարք պայմանները չկատարելու՝ մասնավորաբար բողոքի ակցիաների դատապարտված մասնակիցներին ազատ չարձակելու դեպքում, երկիրը կարող է զրկվել ԵՄ երկրների հետ ազատ վիզային ռեժիմից։ Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

Այս մասին փոխանցում  է Ազատությունը:

Նրա խոսքով՝ այսօր արդեն համապատասխան պաշտոնական նամակը կուղարկվի վրացական իշխանություններին։

«Ազատության» վրացական ծառայության տեղեկություններով՝ Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի ազատ ռեժիմի գործողությունը կարող է սառեցվել հոկտեմբերին։

Նմանատիպ նյութեր