211652_close_icon
views-count5129 դիտում article-date 18:04 05-10-2016

Եվրամիությունը Վրաստանին առանց վիզայի ռեժիմ է տրամադրելու

2016 թվականի հոկտեմբերի 5-ին մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը Խորհրդի անունից համաձայնեցրել է Վրաստանի համար վիզային ազատականացման հարցով բանակցային դիրքորոշումը: Այն հաստատել է Վրաստան ԵՄ-ի քաղաքացիների անայցագրային այցելությունների և կես տարվա ընթացքում 90 օր ժամկետով ԵՄ երկրի քաղաքացիների առանց վիզայի այցելությունների մասին հանձնաժողովի առաջարկը: Խորհուրդը կարծում է, որ Վրաստանի համար վիզային ազատականացման ուժի մեջ մտնելը պետք է տեղի ունենա «դադարեցման մեխանիզմի» ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ: Այդ մասին ասված է ԵՄ խորհրդի հաղորդագրությունում: Այժմ ԵՄ խորհրդի ներկայացրած մանդատի հիման վրա ԵՄ-ում նախագահող Սլովակիան կսկսի Եվրախորհրդարանի հետ բանակցությունները՝ վերջնական համաձայնության հասնելու համար:

Նմանատիպ նյութեր