211652_close_icon

Տիգրան Ավինյանն ընտրվել է Համայնքների միության նախագահ

views-count487 դիտում article-date 12:26 15-07-2025
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր մասնակցել է Հայաստանի Համայնքների միության վարչության նիստին։

«Օրակարգային առաջին հարցով վարչության ներկա անդամների «կողմ» քվեարկությամբ Համայնքների միության նախագահ ընտրվեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Շնորհավորել եմ պարոն Ավինյանին և վստահություն եմ հայտնել, որ նրա գլխավորությամբ Համայնքների միությունը կդառնա այնպիսի կառույց, որն ակտիվ դերակատարություն կունենա թե՛ համայնքների կյանքում, թե՛ միջազգային գործընկերների հետ փոխհարաբերություններում։

Նիստի երկրորդ հատվածում քննարկում է ծավալվել մինչև տարեվերջ Միության գործունեության առաջնահերթությունների ու գերակայությունների վերաբերյալ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։

Նմանատիպ նյութեր