Բասկետբոլի Մ20 ԵԱ․ Հայաստանի հավաքականը կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը՝ զիջելով Չեռնոգորիայի ընտրանուն
Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում:
Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 81:65 հաշվով պարտվեց Չեռնոգորիայի հավաքականին:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Յուրա Մելիքյանն է, որը վաստակել է 25 միավոր: Նա նաև 17 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը խմբային փուլում իր երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 13-ին` մրցելով Իռլանդիայի ընտրանու հետ։