211652_close_icon

Ո՛չ երթ են թողել անենք, ո՛չ վրան տեղադրենք. Արցախի պետնախարար

views-count643 դիտում article-date 21:57 12-07-2025
Բարեփոխումները, որոնք կառավարությունը իրականացրել է արցախցիների աջակցության ծրագրերում, բավարար չէ եւ շատերը ասում են, որ այդ 40 հազարական դրամ աջակցությունը չստանալու դեպքում հայտնվելու են փողոցում: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը:

«Մենք ինչպես խոստացել էինք, կազմակերպել ենք մեր հանրահավաքը, եւ անժամկետ նստացույց ենք հայտարարում, միեւնույն ժամանակ կքննարկենք՝ ինչպիսի ազդակներ կստանանք կառավարությունից, խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ: Այս պահին ասել՝ ինչպիսի պայմաններ կառաջարկեն կառավարությունից, որ դադարեցնենք  նստացույցը, կարծում եմ, որ ճիշտ չի լինի»,- ասաց նա:

Իսկանդարյանը հայտնեց, որ փոխոստիկանապետը ասել է, որ ոչ միայն երթ, այլ նաեւ վրան չպետք է տեղադրվի, սակայն իրենք, եթե ունենան հնարավորություն գնալու են այդ քայլին, ինչ-որ մի պահի փորձելու են վրան տեղադրել:

Նմանատիպ նյութեր