211652_close_icon

Բաքվում ընթանում է Ադրբեջանի ու Սիրիայի նախագահների հանդիպումը

views-count634 դիտում article-date 15:34 12-07-2025
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է անցկացնում պաշտոնական այցով Բաքու ժամանած Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նախագահների միջև հանդիպումը նախ տեղի է ունեցել ընդլայնված կազմով, իսկ ներկայում Իլհամ Ալիևի և Ահմեդ աշ-Շարաայի միջև հանդիպումն անցկացվում է նեղ կազմով։ Սիրիայի Արաբական Հանրապետության ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաան հուլիսի 12-ին այցով ժամանել է Ադրբեջան։

Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Ահմեդ աշ-Շարաային դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը և այլ պաշտոնատար անձիք։Ավելի վաղ սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Ահմեդ աշ-Շարաան Ադրբեջան է մեկնում պաշտոնական այցով, սակայն այցի վերաբերյալ մանրամասներ չէր հաղորդել։
 

Նմանատիպ նյութեր