698 դիտում
13:24 29-01-2023
Սա պատմական իրադարձություն է․ ՀՀ-ի և Եգիպտոսի նախագահների մասնակցությամբ ընթանում է ընդլայնված կազմով հանդիպումը. Արմենպրես
Հանրապետության նախագահի նստավայրում ընթանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին նախ առանձնազրույց ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին հաջորդեց ընդլայնված կազմով հանդիպումը։
Բացման խոսքում Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց Եգիպտոսի նախագահին Հայաստան այցի համար և որոշ մանրամասներ ներկայացրեց առաձնազրույցից։
«Ուրախ ենք ձեզ հյուրընկալել նախագահի նստավայրում։ Սա պատմական իրադարձություն է։ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահը առաջին անգամ ժամանեց Հայաստան, որի համար շնորհակալություն եմ հայտնում։
Մենք հասցրեցինք մի փոքր զրուցել։ Եգիպտոսի նախագահը ներկայացրեց իր երկրի և տարածաշրջանի խնդիրները, ես ևս ներկայացրեցի Հայաստանի և տարածաշրջանի խնդիրները։ Գաղտնիք չէ, որ Եգիպտոսը իր տարածաշրջանում գերտերություն է և հայտնի է նաև, որ մեծ փորձ ունի միջնորդական առաքելությունում և, ամենակարևորը, խաղաղության օրակարգի շահերը ներկայացնող է՝ հարևանների հետ խաղաղ ապրելու, խաղաղ գոյակցելու գաղափարակից է։ Եվ այս առումով մենք շատ նման ենք իրար։ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը այնպիսին է՝ հասնել խաղաղության տարածաշրջանում, հարևանների հետ խաղաղ, բարեկեցիկ կյանքով ապրել»,- ընդգծեց նախագահը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
1393 դիտում
11:24 21-10-2022
Երեւանում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը․ ՈՒՂԻՂ․ NEWS.am
1608 դիտում
21:13 12-04-2016
Տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ - ՀՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ընդլայնված կազմով հանդիպումը
1536 դիտում
12:43 16-08-2021
Մեկնարկել է ՀՀ և Ուրուգվայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպումը
Այս բաժնից
991 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ