211652_close_icon

Միքայել սրբազանի քրեական վարույթի հետքերով․ Գյումրիում անչափահաս երեխաների մոր են ենթարկել տնային կալանքի. Aravot.am

views-count730 դիտում article-date 17:38 10-07-2025
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակներում Գյումրիում տնային կալանքի են ենթարկել երիտասարդ մի կնոջ, որը անչափահաս երեք երեխաների մայր է։

Aravot.am-ի տեղեկություններով՝ հանրության լայն շրջանակների կողմից ճանաչված անձ է․ պետական կառույցի աշխատակցուհի է, այս պահին զերծ կմնանք անուն-ազգանուն հրապարակելուց։ Միքայել Սրբազանի գործի շրջանակում մեկ այլ կնոջ էլ են հրավիրել մայրաքաղաք՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն՝ հարցաքննության։ Այս մասին մեզ տեղեկացրեց ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, որի օգնությանն են դիմել կանայք ու նրանց հարազատները։

Կարապետ Պողոսյանն այսօր առավոտյան ֆեյսբուքյան գրառմամբ էր տեղեկացրել այս մասին . «Միքայել Սրբազանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական գործի շրջանակներում սկսել են լուրջ ճնշումներ գործադրել մի քանի գյումրեցի կանանց նկատմամբ, նպատակը ցուցմունքներ կորզելն է։ Այս պահին կա մեկ կալանավորված կին, ում նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք, երկրորդի դեպքում այսօր տեղի է ունենալու հարցաքննություն։ Հասկանալի պատճառներով այս պահին անուններ չեմ հրապարակի, կհետևեմ զարգացումներին»։ Aravot.am-ի հետ զրույցում Կարապետ Պողոսյանն ասաց․ «Երեկվանից ունեցել եմ ահազանգեր, բայց հաշվի առնելով, որ ընթանում է նախաքննություն, վերջիվերջո գործող անձինք կանայք են, իսկ Գյումրի քաղաքում գիտեք ինչպես են լուրերը չափազանցված ներկայացվում, շատ դեպքերում բացարձակապես իրականության հետ կապ չունենալով՝ տարածվում են, առավել ևս այսօրվա մանիպուլյացիայի վարպետ իշխանությունների կողմից, անուններ չեմ հրապարակում։ Եթե վաղը բացահայտվեց, թե ով է տնային կալանքի ենթարկված անձը, հասարակության համար հերթական սթրեսը կլինի, բայց քանի որ այս պահին դեռևս խնդիր կա փաստաբաններով ապահովելու, լուրջ աջակցելու, ոչ մի տեղեկություն չեմ հաղորդի նրա մասին։ Իմ իմանալով կալանավորել են՝ կասկածելի փաստերով ձեռք բերված ապացույցներով, խոսքը գնում է ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցների մասին։ Բոլոր գործերի հետ կապված ես անմիջապես կապ եմ հաստատել փաստաբանների հետ, ովքեր տեղեկացված են, զբաղվում են»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր