211652_close_icon
views-count3169 դիտում article-date 12:18 10-07-2025

Հուլիսի 11-ին Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Հուլիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Հ-79 Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի 14-ից 17-րդ կիլոմետրերին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։

Նմանատիպ նյութեր