211652_close_icon

Խաշթառակից դեպի Լուսահովիտ տանող ճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

views-count2140 դիտում article-date 20:08 27-03-2025
Մարտի 28-ին՝ ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների կողմից Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրից դեպի Լուսահովիտ բնակավայր տանող ճանապարհի 1-ին կմ-ին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

Նշված ժամանակահատվածում վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու:

Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Նմանատիպ նյութեր