«Արթուր Սարգսյանը համոզված էր, որ իր կալանավորման որոշումը նախապես կայացված է». փաստաբան
«ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը համոզված էր, որ իր կալանավորման որոշումը նախապես կայացված է»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Նույնիսկ ամենա ոչ արդար դատաքննության ստանդարտով, որի շրջանակներում կարող էին այս կենցաղային բնույթի խոսակցությունների մեջ փորձեին գտնել հիմնավոր կասկած այդ մեղսագրվող արարքների, ապա հիմքերի տեսանկյունից՝ անհնար էր գտնել, որ կալանավորումը կլինի միակ խափանման միջոցը, որն ի զորու է պատշաճ վարքագիծ ապահովել։ Մենք դատական նիստի ընթացքում առաջարկել էինք Արթուր Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց դիտարկել տնային կալանքը ՝ համակցված գրավի հետ։ Դատարանի՝ Արթուր Սարգսյանին 2 ամսով կալանավորելու որոշումն ընկալելի և իրավաչափ չէ»,–ասաց Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով դատարանի կայացրած որոշմանը։
Արամ Վարդևանյանը նշեց, որ 10-օրյա ժամկետում Վերաքննիչ դատարանում բողոքարկելու են առաջին ատյանի դատարանի որոշումը։
«Եթե Վերաքննիչ քրեական դատարանում Արմեն Դանիելյանական արդարադատություն չլինի կամ հենց վերջինիս չմակագրվի, ապա կարծում եմ բավականին ողջամիտ է պատկերացնելը, որ հնարավոր է իսկապես կալանքի, այսպես ասած, գերակայությունն ընդհատվի»,- նշեց Վարդևանյանը։
Մանրամասները՝ տեսանյությում․