211652_close_icon

ՊՆ զnրավարժադաշտում ակшնանետային կրակnցի պայթյnւնի դեպքով 8 վիրավորները ճանաչվել են տուժող. ՔԿ

views-count571 դիտում article-date 15:52 09-07-2025
Նախօրեին ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի (Զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի հետ վարվելու կանոնները խախտելը) 1-ին մասով և 550-րդ հոդվածի (Զինվորական պաշտոնեական անփութությունը) 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս մասին լրատվամիջոցներին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

«8 զինծառայողները ճանաչվել են տուժող: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: 

Նմանատիպ նյութեր