211652_close_icon
views-count3142 դիտում article-date 15:44 19-09-2014

ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը տուժող է ճանաչվել

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի անձնական էջին ապօրինի տիրանալու դեպքի առթիվ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում Հ. Թոքմաջյանը ճանաչվել է որպես տուժող։ ՀՊՃՀ Տեղեկատվական և Հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը 2014 թվականի սեպտեմբերի 05-ին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը, անհայտ անձը, անհայտ եղանակով տիրացել է «www.facebook.com» սոցիալական կայքի՝ ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Վաչեի Թոքմաջյանին պատկանող անձնական էջին և նշված էջում որպես ընկերներ գրանցված օգտատերերին տարածել վերջինիս վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ: Քննությամբ պարզվել է, որ անհայտ անձը 2014 թվականի սեպտեմբերի 05-ին ապօրինի մուտք է գործել նշված սոցիալական ցանցում Հովհաննես Թոքմաջյանի անձնական էջ, փոփոխել էջի գաղտնաբառը և տիրացել դրան, որից հետո նշված էջով տարածել է «ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒ ԻՐԱ ՊԱՊԱՅԻ ՔԻՓ ԸՆԳԵՐԸ» անվամբ համացանցային հղում, որը պարունակում է «www.facebook.com» սոցիալական կայքում Hovhannes Tokmajyan և Ruzan Hayrapetyan օգտատերերի անունից կատարված երկխոսության 4 էջանկարներ: «www.facebook.com» սոցիալական կայքի Hovhannes Tokmajyan և Ruzan Hayrapetyan էջերի օգտատերեր Հովհաննես Թոքմաջյանը և Ռուզան Հարությունյանը հայտարարել են, որ համացանցում տարածված երկխոսությունն իրենց կողմից չի կատարվել ու կեղծ է: Հանցագործությունը կատարած անձի ինքնությունը և համացանցում տարածված երկխոսության հեղինակներին պարզելու նպատակով նշանակվել են դատահեղինակային և դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ` Հովհաննես Թոքմաջյանի անձնական էջին հասանելիություն ստացած համացանցի բաժանորդի տվյալները պարզելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտե

Նմանատիպ նյութեր