211652_close_icon

Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 87-ի

views-count709 դիտում article-date 22:30 08-07-2025
Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 87-ի, հայտնել է շերիֆ Լարի Լեյտան։

«Տեղական ժամանակով 8:00-ի դրությամբ Քեր շրջանում հայտնաբերվել է 87 դի, այդ թվում՝ 56 մեծահասակի և 30 երեխայի։ Տասնինը մեծահասակի և յոթ երեխայի ինքնությունը և ևս մեկ անձի ինքնությունը դեռևս պարզված չէ», – լրագրողներին ասել է շերիֆը։

Ավելի վաղ NBC-ն հայտնել էր 84 մահվան մասին՝ հղում անելով տեղական իշխանություններին։
ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը X սոցիալական ցանցում հայտնել է Տեխասի Քեր շրջանի մի քանի քաղաքներում արտակարգ դրության մասին՝ հեղեղումների պատճառով։

Նմանատիպ նյութեր