Մամոգրաֆիա. երբ կանխարգելումը կարող է կյանք փրկել
Կրծքագեղձի քաղցկեղն այսօր աշխարհում համարվում է կանանց շրջանում ամենատարածված օնկոլոգիական հիվանդություններից։ Վիճակագրությունը հստակ է ու մտահոգիչ՝ ամեն տարի հազարավոր կանայք կորցնում են իրենց առողջությունը, երբեմն՝ նաև կյանքը, պարզապես այն պատճառով, որ ուշ են հայտնաբերել հիվանդությունը։ Բայց այս ամենից հնարավոր է խուսափել։ Եվ լուծումը՝ մատչելի ու հասանելի է հենց այստեղ՝ Վանաձորի բժշկական կենտրոնում։
Մամոգրաֆիան՝ վաղ ախտորոշման արդյունավետ միջոց է, այն կրծքագեղձերի ռենտգեն հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել նույնիսկ ամենափոքր բջջային փոփոխությունները դեռևս նախաքաղցկեղային փուլում։ Այս հետազոտությունը հատկապես կարևոր է 40 տարեկանից բարձր կանանց համար, քանի որ հենց այդ տարիքից սկսած՝ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը զգալիորեն աճում է։
Բացի քաղցկեղից, մամոգրաֆիան օգնում է հայտնաբերել նաև այլ հիվանդություններ, ինչպիսիք են կիստաները, ճարպային գեղձերի բորբոքումները ոչ չարորակ գոյացությունները, մաստոպաթիա, ֆիբրոադենոմաները։
Վանաձորի բժշկական կենտրոնի մամոգրաֆիկ ծառայությունը հագեցած է մամոգրաֆիայի համաշխարհային առաջատար՝ Dimensions Hologic թվային համակարգով, որն ապահովում է բարձր հստակությամբ պատկերներ և թույլ է տալիս ոչ միայն տեսնել, այլ նաև ճիշտ մեկնաբանել ամենանուրբ փոփոխությունները։ Սա ապահովում է վաղ և ճշգրիտ ախտորոշում, նվազագույն ճառագայթում, անվտանգ և արագ ընթացք։
Բուժանձնակազմը՝ բարձր որակավորում ունեցող ու վերապատրաստված մասնագետներ են, որոնք ոչ միայն տիրապետում են ժամանակակից սարքավորման հնարավորություններին, այլ նաեւ կարողանում են հստակ ու ճշգրիտ վերլուծել ու նշանակել համապատասխան բուժում՝ կանխելով հիվանդության հետագա ընացքն ու ապահովել արդյունավետ բուժում։
Հարկ է նշել նաեւ, որ Վանաձորի բժշկական կենտրոնը ներառված է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից իրականացվող պետական քաղցկեղային հիվանդությունների վաղ հայտնաբերման (սկրինինգային) ծրագրում։ Այս ծրագրի շրջանակում հատուկ սոցիալական խմբերի կանայք կարող են մամոգրաֆիկ հետազոտությունն անցնել ԱՆՎՃԱՐ։
Մանրամասների, խորհրդատվության եւ հետազոտման համար այցելեք Վանաձորի բժշկական կենտրոն կամ զանգահարեք 043 444 519