211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանի քաղաքապետարանում. անվասայլակով տղամարդը սպառնում է դիմել կտրուկ միջոցների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count7051 դիտում article-date 11:23 08-07-2025
Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի Երևանի քաղաքապետարանում սպառնում է ինքնահրկիզվել:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանույթան Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարար-հոգեբան: 
 
Տեղում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ: 

Տեղում պարզվել է, որ սահմանափակ շարժունակություն ունեցող տղամարդը անվասայլակով Երևանի քաղաքապետարանի դիմումների բաժնում հայտարարել է ինքնահրկիզվելու մտադրության մասին, եթե իր տարիներով չլուծվող խնդիրը չկարգավորվի: 
 
Այս պահին դեպքի վար է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Փրկարար հոգեբանը տեղում աշխատում է, ոստիկանությունն էլ պարզում է տղամարդու ինքնությունը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քայլին դիմող տղամարդը Երևանի բնակիչ 83-ամյա Ժորա Ս.-ն է: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր