211652_close_icon
views-count88161 դիտում article-date 18:06 04-01-2018

Արտակարգ իրավիճակ Տավուշի մարզում. 4 տասնյակից ավելի ապահովագրական գործունեություն ծավալող անհատներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների. ընդհուպ՝ ընտանիքներով փակել ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Տավուշի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Բագրատաշենի անցակետի մոտ հավաքվել էին ապահովագրական ընկերությունների 4 տասնյակից ավելի ներկայացուցիչներ, ովքեր անցակետի հարակից տարածքում գործունեություն են ծավալում՝ հավասար պայմանների սկզբունքով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք արդարացիորեն բարձրաձայնում էին, որ օրենքը պետք է լինի հավասար՝ բոլորի համար և որևէ մեկի համար չպետք է լինեն արտոնություններ։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում վերջիններս ասացին, որ 2017 թվականի դեկտեմբերի 12-ին ՊԵԿ-ի հայտարարած գույքի վարձակալության տրամադրման աճուրդում 10 տարի ժամկետով, ամսական 25.000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալության իրավունք է ձեռք բերել (Արձանագրություն N 1040 ՎԱ-2) «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն։ Սակայն ընկերությունը ապահովագրական գործունեություն է ծավալել ոչ թե անցակետից դուրս, այլ նրա տարածքում՝ զրկելով մնացածին պահովագրական գործունեության բոլոր հնարավորություններից։ Նրանց պահանջն է՝ կամ «Թոփ-Սփին» ընկերությունը պետք է ապահովագրական գործունեություն ծավալի հավասար պայմաններում, այն է՝ անցակետի տարածքից դուրս, կամ պետք է դադարեցնի ապահովագրական գործունեությունը։ Նրանք փակել էին անցակետից դուրս եկող ճանապարհը՝ ակնկալելով իրենց պահանջի արագ լուծում, սակայն ավելի ուշ բացեցին ճանապարհը՝ խոստանալով, որ հարցին լուծում չտալու դեպքում իրենք կդիմեն ավելի կոշտ քայլերի։ Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 112+
112+

Նմանատիպ նյութեր