211652_close_icon

Սեղանին դրված է մեր պետականության, եկեղեցու, մեր հավատքի և մեր արմատների հարցը. Աննա Գրիգորյան

views-count2548 դիտում article-date 20:26 04-07-2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ելույթ ունեցավ՝ իր աջակցությունը հայտնելով Սամվել Կարապետյանին:

«Այն մարդը, որ կալանավորելու հրաման է տվել, պետք է տեսնի այն հազարավոր մարդկանց, որ այստեղ են՝ ևս պաշտպանելու եկեղեցին: Այս կալանավորումը քաղաքական 2 հիմնական պատճառ է ունեցել. նախ՝ իսկապես փոքր խմբակի ղեկավարը սեփական աթոռը կորցնելու վախից փորձում է չեզոքացնել Սամվել Կարապետյան անձի գործոնն ու ազդեցությունը մեր հասարակական-քաղաքական կյանքում. 2-րդ՝ Ալիևը դեռ 2021-ից էր հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, բայց քանի որ Ալիևի ձեռքերը չեն հասել Սամվել Կարապետյանին, իր խամաճիկի ձեռքերով է հաշվեհարդար տեսնում սա է իրականությունը»,- նշեց նա:

Աննա Գրիգորյանը վստահ է՝ բոլորս կանգնելու ենք Սամվել Կարապետյանի և եկեղեցու թիկունքում, քանի որ սեղանին դրված է մեր պետականության, եկեղեցու, մեր հավատքի և մեր արմատների հարցը:

«Որքան նրանք պառակտեն, մենք միավորվելու են, որքան նրանք հարձակվեն եկեղեցու վրա, մենք կանգնելու և պաշտպանելու ենք եկեղեցին, որքան նրանք փորձեն մոռացության տալ Արցախը, մենք ավելի վճռականությանք ենք խոսելու արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքի մասին»,- ելությում նշեց պատգամավորը:

 

Նմանատիպ նյութեր