211652_close_icon

Ուժային կառույցում ծառայելը՝ գիտակցված ցանկություն. 2024-ի լավագույն հերթապահը Հրաչյա Ազարյանն է

views-count1873 դիտում article-date 14:56 04-07-2025
Մայոր Հրաչյա Ազարյանն է՝ ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչը. նա արժանացել է 2024 թվականի լավագույն հերթապահի կոչմանը:

Ոստիկանությունում ծառայելու որոշումը վաղուց էր կայացրել: Իրավագետ դառնալու չստացված փորձն ավելի էր ամրապնդել նպատակը`ոստիկանության համակարգ է ընդունվելու:

Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկան, Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով տեսուչ, ոստիկանության կադրերի վարչություն ավագ տեսուչ, շտաբի հերթապահ ծառայության ավագ տեսուչ, ներկայումս՝ Օպերատիվ կառավարյման կենտրոնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ. Հրաչյա Ազարյանն ասում է, որ տասներեք տարի առաջ կայացրած որոշումը ճիշտ էր:

Օպերատիվ կառավարյման կենտրոնի տեղեկատվության վերլուծության և վիճակագրության վարման բաժնի պետ Մուշեղ Սիմոնյանն ասում է, որ Հրաչյա Ազարյանը կենտրոնում ծառայում է ստեղծման օրվանից` ցուցաբերելով մարդկային ու մասնագիտական բարձր որակներ:

Գործընկերոջ դրական հատկանիշների մասին է վկայում նաև կենտրոնի տեղեկատվության վերլուծության և վիճակագրության վարման բաժնի պետի տեղակալ Սոֆյա Աբգարովան:

Մայոր Ազարյանը ծառայության տասներեք տարիների ընթացքում արժանացել է թե՛ խրախուսական, թե՛ գերատեսչական պարգևների, թեև ինքը հաջողությունների ու ձեռքբերումների մասին խոսել չի սիրում: Իր փոխարեն կատարածի մասին աշխատանքն ու գործընկերներն են փաստում:

Մուշեղ Սիմոնյանի խոսքով՝ Հրաչյա Ազարյանի՝ տարվա լավագույն հերթապահի կոչմանն արժանանալը մոտիվացրել է նաև ծառայակիցներին.

Հրաչյա Ազարյանը ծառայությունը շարունակում է նույն՝ բարձր պատասխանատվությամբ: Իսկ նպատակներն ու երազանքները ընտանիքի, զավակների հետ են կապված, նաև անհամբերությամբ աստղերին է սպասում` փոխգնդապետի աստղերին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր