211652_close_icon
views-count526 դիտում article-date 16:59 24-06-2024

Հայրենիքին ծառայելը միշտ պատվի ու փառքի գործ է․ Արարատի մարզում մեկնարկել է 2024-ի ամառային զորակոչը

Արարատի մարզում այսօր մեկնարկել է 2024 թվականի ամառային զորակոչը:

Մարզի նորակոչիկներին ճանապարհելու էին գնացել Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներն ու այլք։

Մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը ծառայության մեկնող տղաներին կոչ է արել բարձր ոգով մեկնել հայրենիքը պաշտպանելու՝ մաղթելով խաղաղ և անփորձանք ծառայություն:

«Տղերք ջան, հայրենիքին ծառայելը միշտ պատվի ու փառքի գործ է։ Եղեք միասնական, զգոն։ Աստված պահապան և ուղեկից բոլորիդ», – ասել է մարզպետի տեղակալը։

Տղաները ստացել են նաև քահանայի օրհնությունը։

Նմանատիպ նյութեր