211652_close_icon

Միքայել Սրբազանին էլ, Դավիթ Համբարձումյանին էլ կողմ ենք, ստորագրությունները կան. Լևոն Քոչարյան

views-count1924 դիտում article-date 13:52 04-07-2025
Դավիթ Համբարձումյանի մասով ճիշտ չեն գնահատականները, մենք չենք ասել՝ կողմ չենք նրա թեկնածությանը, հակառակը՝ հրապարակային հայտարարել ենք, որ կողմ ենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

«Մենք ունենք մեր ֆրակցիայի հայտարարությունը, որ կմիանանք իմփիչմենթի գործընթացին:

Դավիթի մասով մենք հայտարարել ենք, որ կողմ ենք, նույնիսկ ցույց ենք տվել ստորագրություններն՝ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Միքայել Սրբազանին, Քոչարյանն ասաց, որ դա իրենց նախաձեռնությունը չի եղել: «Կար արդեն նախաձեռնություն և մենք էլ հայտարարել ենք, որ եթե Սրբազանը համաձայնի, մենք էլ մեր ստորագրություններով կաջակցենք»,- պարզաբանեց նա:

Նմանատիպ նյութեր