2344 դիտում
10:28 08-12-2020
Միքայել Համբարձումյանին կանչել են ՀՔԾ՝ վերջին հայտարարությունների համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը ծանուցագիր է ուղարկել: Ըստ այդմ, Միքայել Համբարձումյանը պետք է դեկտեմբերի 9-ին ներկայանա Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության:
Ըստ էության, ԱԱԾ նախկին տնօրենի ԺՊ-ին հարցաքննության են հրավիրում իր վերջին հայտարարությունների մասով։ Այնպիսի տպավորություն է, որ բոլոր այն պաշտոնյաները, որոնք համարձակվում են ներկայացնել քաղաքական իշխանությունների ձախողումները պատերազմի ընթացքում, հայտնվում են ՀՔԾ-ի տեսադաշտում: Ինչով կավարտվի ԱԱԾ նախկին տնօրենի ԺՊ հարցաքննությունը, և կոնկրետ ինչ գործի շրջանակներում են հրավիրել, պարզ չէ։ Թերևս սպասենք զարգացումներին:
Հիշեցնենք, որ Միքայել Համբարձումյանը նոյեմբերի 12-ին՝ իր հրաժարականից չորս օր հետո հայտարարություն տարածեց՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ՝ հավելելով. «Ձերբակալություններով, խուզարկություններով և այլ ռեպրեսիվ միջոցներով Ձեզ ցանկալի, դրական արդյունքի հասնել չեք կարող, եթե հասնեք էլ` դա լինելու է խիստ ժամանակավոր: Երկրում պետք է օր առաջ անցկացնել արտահերթ ընտրություններ, և եթե Դուք վստահ եք, որ Ձեր գործողությունները ճիշտ են եղել, ժողովուրդը պետք է տա իր գնահատականը` ընտրության արդյունքներով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6733 դիտում
14:41 16-06-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը վերջին հրաժեշտն է տվել ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանին
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը