211652_close_icon

ՄԻՊ-ը Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրենի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը

views-count736 դիտում article-date 09:50 04-07-2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում: Այցի շրջանակներում հուլիսի 3-ին Պաշտպանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ։ Հայտնում են ՄԻՊ-ից։

Քննարկվել են մարդու իրավունքների մի շարք բնագավառներին առնչվող հարցեր, իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները։ 

Անահիտ Մանասյանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության,
անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման նպատակով լայնածավալ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը: Այս համատեքստում Պաշտպանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ հատկապես կարևորելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործում համատեղ ծրագրերը։

Կողմերը փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել:

Նմանատիպ նյութեր