2161 դիտում
12:12 28-09-2018
Զոհրաբ Մնացականյանն ու Թորբյորն Յագլանդը բարձր են գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի արդյունավետ համագործակցությունը
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, քննարկել են ԵԽ-ին Հայաստանի ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցեր:
Հայաստանի արտգործնախարարը ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն անդրադարձել են կազմակերպության առջև ծառացած մի շարք խնդիրներին լուծումներ գտնելու հնարավորություններին և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:
ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, նոր կառավարության ծրագրային առաջնահերթություններին, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն ու առաջնայնությունները՝ բանակցային գործընթացի առաջմղման համար կարևորելով խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարումը:
Նմանատիպ նյութեր
913 դիտում
20:13 11-04-2024
Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված սերտ համագործակցությունը
2170 դիտում
22:56 24-09-2014
Նախագահը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ
Այս բաժնից
712 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)
1408 դիտում
11:56 24-01-2025
Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, կա 7 ձերբակալված. ՔԿ