211652_close_icon

Հերթական արշավը՝ «ՄագԱվտո»-ի և «NeoRideArmenia»-ի նախաձեռնությամբ. օտարերկրացի տղամարդիկ՝ մոտոցիկլետներով, կանայք՝ «Նիվա»-ներով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count12977 դիտում article-date 18:54 03-07-2025
«ՄագԱվտո»-ն ու «NeoRideArmenia» կազմակերպում են արշավներ մոտոցիկլետներով ու ամենագնացներով։
Հերթական արշավը, որի խմբի անդամները եկել էին Ֆրանսիայից, անցկացվեց օրերս։

Արշավի ընթացքում ամուսինները վարում էին մոտոցիկլետներ, իսկ կանայք՝ «Նիվա»-ներ, որի կազմակերպիչը եղել է Վիգեն Օսիպյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 5-օրյա տուրի 14 մասնակիցների անվտանգությունը ապահովված է եղել բարձր մակարդակով, և նրանց ավտոմեքենաներով ուղեկցում էին պրոֆեսիոնալ թիմ։

Մեկնարկը տրվել է հունիսի 27-ին՝ Երևանից դեպի Գառնի, Գեղարդ, որտեղից՝ դեպի Ջերմուկ քաղաք, այնուհետև Վայոց ձոր, Վայոց սար, որտեղից՝ Սևան, Մարտունի ու դեպի Տավուշի մարզ՝ Դիլիջան, Իջևան, որտեղից էլ դեպի Արագած, Քարի լիճ և հետ դեպի Երևան։

Երթուղին կազմել է 997 կմ։

«ՄագԱվտո»-ն հաճախակի է կազմակերպում նման արշավներ «NeoRideArmenia»-ի հետ համատեղ՝ և՛ մոտոցիկլետներով, և՛ արտաճանապարհային։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում «ՄագԱվտո»-ի հեղինակ եւ վարող Մագա Մարտիրոսյանի ասաց․ «Ավտոմեքենայով կազմակերպվող արշավները հատկապես վերջին տարիներին մեծ տարածում են գտել, և սա պատահական չէ։ Դրանք կարևոր դեր ունեն տուրիզմի զարգացման մեջ՝ միաժամանակ ունենալով տնտեսական, մշակութային ու համայնքային ազդեցություն։

Միջազգային ներգրավվածություն․ Արշավներին հաճախ մասնակցում են նաև արտերկրից ժամանած հյուրեր, ինչը նպաստում է Հայաստանի՝ որպես արկածային և անվտանգ զբոսաշրջային ուղղության, ճանաչելիությանը։
 
Տարածաշրջանային զարգացում․ Արշավները ներառում են տարբեր մարզեր ու գյուղեր՝ ակտիվացնելով նաև քիչ հայտնի ուղղությունները։
 
Տնտեսական օգուտ․ Տեղական բնակիչները հնարավորություն են ունենում շահույթ ստանալ՝ տրամադրելով կեցության, սննդի և ուղեկցող ծառայություններ։

Մշակութային շփում․ Տուրիստներն անմիջական կապի մեջ են մտնում համայնքների հետ, ծանոթանում ազգային արժեքներին, ավանդույթներին ու կենցաղին։

Այս ամենը վկայում է, որ ավտոմեքենայով արշավները ոչ միայն արկածային ժամանցի տեսակ են, այլ նաև ներդրում երկրի զարգացման ու միջազգային դիրքի ամրապնդման գործում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր