211652_close_icon
views-count21364 դիտում article-date 12:12 16-04-2016

Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է խմած վարորդների Mercedes-ներով, Toyota-ներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 15-ին, Երևանի ՃՈ աշխատակիցները ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 46 տրանսպորտային միջոց, որոնց մեջ են Mercedes-ներ, Toyota-ներ և այլ մակնիշի ավտոմեքենաներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» տեղափոխված 46 ավտոմեքենաներից 36-ի վարորդները եղել են ոչ սթափ (խմած) վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջիններս չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները և ենթարկվելու են վարչական պատասխանատվության՝150-300 հազար դրամի չափով: Ճանապարհային ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանի և Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ շարունակում են կոչ անել բոլոր վարորդներին, որպեսզի ոչ սթափ վիճակում չնստեն մեքենանյի ղեկին, չխախտեն երթևեկության կանոնները՝ հանուն իրենց ու մյուսների անվտանգության: Հակառակ դեպքում նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ նրանց վարած «երկաթյա նժույգներն» էլ կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր