Ակումբները սգում են Դիոգու Ժոտայի մահը
«Լիվերպուլը» խորապես վշտացած է Դիոգու Ժոտայի և նրա եղբոր ողբերգական մահվան կապակցությամբ: 28-ամյա ֆուտբոլիստը և նրա եղբայրը զոհվել են Իսպանիայի Սամորա նահանգում՝ A-52 մայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, երբ նրանց մեքենան դուրս է եկել ճանապարհից և բռնկվել: Ականատեսների վկայությամբ՝ մեքենան ամբողջությամբ այրվել է, և բոցերը տարածվել են նաև մերձակա բուսականության վրա:
«Լիվերպուլը» հայտարարել է, որ այս պահին լրացուցիչ մեկնաբանություններ չի տրամադրի և խնդրում է հարգել Դիոգուի և Անդրեի ընտանիքների, ընկերների, թիմակիցների և ակումբի աշխատակիցների անձնական տարածքը: Ակումբը հավաստիացրել է, որ կշարունակի լիակատար աջակցություն ցուցաբերել նրանց:
Եվրոպական մի շարք հեղինակավոր ակումբներ ևս հանդես են եկել սգո հաղորդագրություններով՝ ի հիշատակ «Լիվերպուլի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Դիոգու Ժոտայի, ով մահացել է ավտովթարից Իսպանիայում՝ 28 տարեկանում։
Լիսաբոնի «Սպորտինգը» իր ցավակցությունն է հայտնել՝ նշելով․ «Այսօր ֆուտբոլային աշխարհը դարձավ ավելի աղքատ։ Ցավակցում ենք Դիոգու Ժոտայի և նրա եղբոր մահվան կապակցությամբ։
Ամենախորը զորակցությունը՝ ընտանիքին»։