211652_close_icon

Ադրբեջանը Ռուսաստանից փոխհատուցում է պահանջել ադրբեջանցիների մահվան և «լուրջ մարմնական վնասվածքների» համար

views-count649 դիտում article-date 21:00 02-07-2025
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հետ հանդիպման ժամանակ ռուսական կողմին բողոք է հայտնվել՝ «երկու երկրների միջև հարաբերությունները վնասող ոչ բարեկամական գործողությունների և քայլերի» առնչությամբ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Նշվել է, որ Ռուսաստանի կողմից տեղի ունեցածի վերաբերյալ տրված պարզաբանումը հակասում է փորձագիտական ​​​​եզրակացությանը և մահացածների մարմինների վրա բռնության հետքերի առկայությանը», -նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ընդգծվել է, որ ռուսական լրատվամիջոցներում, այս շրջայցերի կապակցությամբ, «նկատվում են էթնիկ անհանդուրժողականության դրսևորումներ, և անընդունելի է այնպիսի արտահայտությունների օգտագործումը, մասնավորապես ադրբեջանցիների նկատմամբ «էթնիկ հանցավոր խումբը» արտահայտությունը։

«Ադրբեջանն ակնկալում է, որ Ռուսաստանը այս ողբերգության լիարժեք և թափանցիկ հետաքննություն կանցկացնի, կբացահայտի և կպատժի մեղավորներին, ինչպես նաև կվճարի փոխհատուցում տուժածներին։ Այս քայլերը համարվում են չափազանց կարևոր երկկողմ հարաբերություններում բացասական մթնոլորտը վերացնելու համար», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Նմանատիպ նյութեր