Ստատուսապետություն. վարչապետի ֆեյսբուքյան գրառումները` օրենքների ու Սահմանադրության «փոխարեն». CivilNet
Ֆեյսբուքյան գրառումը Հայաստանում դարձել է պարտադիր կատարման ենթակա նորմ, որը կանխորոշում է թե՛ քաղաքացիների, թե՛ ընկերությունների ճակատագիրը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական ստատուսով վճռել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) աշխատակիցների ապագան։
Այս մասին գրում է CivilNet-ը:
«ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաև կդատվեն»,- գրել է Փաշինյանը Ֆեյսբուքում։
Ավելի վաղ գործարար և ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությունն էր հայտարարել հուլիսի 4-ին բողոքի երթ կազմակերպելու մասին՝ ի պաշտպանություն կալանավորված գործարարի։ Այսպիսով, վարչապետը, նախքան ակցիան, արդեն իսկ հրապարակային վճիռ է կայացրել դրա հնարավոր մասնակիցների վերաբերյալ՝ անտեսելով Աշխատանքային և Քրեական օրենսգրքով սահմանված ընթացակարգերը։
Նախորդ շաբաթ այլ իրողություն արձանագրվեց՝ ՀՀ քննչական կոմիտեի դիմաց խաղաղ ցույց անող քաղաքացիներին՝ առանց որևէ պահանջի, ոստիկանները պարզապես բերման էին ենթարկում։
Հետաքրքրական է, որ այս հայտարարությանը զուգահեռ Ազգային ժողովն ընդունում է նախագիծ, որը կառավարությանը լիազորում է փոխել ՀԷՑ-ի կառավարիչներին։ Սա, ըստ էության, դառնում է վարչապետի «ֆեյսբուքյան հրամանն» իրավական դաշտ տեղափոխելու գործիք։
Մյուս կողմից, ուրիշների աշխատանքային գրաֆիկի մասին մտահոգվում է մի պաշտոնյա, որը հաճախ հենց աշխատանքային ժամերին է զբաղված կառավարության լիազորությունների հետ կապ չունեցող գրառումներ անելով, իսկ պետական միջոցներն ուղղվում են նաև նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» քարոզչական հանդիպումների կազմակերպմանը։ Ավելին, Հայաստանի կառավարությունը շարունակում է փակ պահել վարչապետի, նախագահի ու ԱԺ նախագահի արարողակարգային, տրանսպորտային, կեցության ծախսերը՝ չնայած ԳՐԵԿՈ-ն՝ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը, պահանջում է թափանցիկ դարձնել այդ ծախսերը։
Վարչապետը հետևողականորեն ուղղորդում է օրենքով անկախ մարմինների գործունեությունը, հրապարակում է մարդկանց՝ օրենքով պաշտպանված տվյալներ և անգամ ասեկոսեներ տարածում՝ ներխուժելով քաղաքացիների անձնական կյանք ու նրանց մեղադրելով սեռական տարբեր կապերի մեջ։
Արդյունքում՝ պետական ողջ համակարգը՝ իրավապահներով հանդերձ, գործում է ոչ թե ըստ օրենքի, այլ ըստ վարչապետի ֆեյսբուքյան հերթական գրառման։
Այսպիսով, իրավական պետությունը գործնականում փոխարինվում է «սթրիմային» կառավարմամբ, որտեղ օրենքը ոչ թե Սահմանադրությունն է, այլ վարչապետի ֆեյսբուքյան էջի թարմացումները։ Պետական համակարգն էլ, մոռանալով իր անկախության մասին, վերածվել է այդ էջի ամենաուշադիր հետևորդի։