211652_close_icon

Գասպար Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և կպայքարի ոսկե մեդալի համար

views-count442 դիտում article-date 18:25 02-07-2025
Իտալիայի Կաորլե քաղաքում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (72 կգ) դուրս է եկել եզրափակիչ։

Հայ ըմբիշը կիսաեզրափակչում 5-1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Սեյմուր Գասիմովին։ Մինչև եզրափակիչը նա հաղթել էր նաև հույն (2-1) ու հունգարացի (9-1) մրցակիցներին։

Տերտերյանը այսօր երեկոյան կպայքարի ոսկե մեդալի համար։ Եզրափակչում նրա մրցակիցը կլինի վրացի ըմբիշ Ալեքսանդր Ռուսիտաշվիլին։

 

Նմանատիպ նյութեր