Վաղարշապատի մանկապատանեկան մարզադպրոցի սան Գասպար Տերտերյանը դարձավ աշխարհի չեմպիոն
Վաղարշապատի մանկապատանեկան մարզադպրոցն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է.
«Մեր մարզադպրոցի սան Գասպար Տերտերյանը դարձավ աշխարհի չեմպիոն:Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում մեր սան Գասպար Տերտերյանը 60կգ քաշային կարգում դարձել է աշխարհի չեմպիոն։
Կիսաեզրափակիչ գոտեմարտում նա 5-1 հաշվով հաղթել է իրանցի Աբոլֆազի Հոսսեին Միրշեքարին: 1/4 եզրափակչում բացահայտ առավելությամբ՝ 8-0 հաշվով` թուրք Յուսուֆ Քիլչանին:
Մինչ այդ նա առավելության էր հասել ղազախ Յուսուֆ Աշրապովի նկատմամբ, իսկ որակավորման փուլի գոտեմարտում Գասպարը ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթել է ԱՄՆ-ը ներկայացնող Զան Ռոբերտ Ֆուգիտտին:
Եզրափակչում մեր մարզիկը գոտամարտելով Ֆրանսիան ներկայացնող Լուկաս Կեվին Գրասսոյի հետ` հռչակվեց աշխարհի չեմպիոն։
Նշենք, որ նման արդյունք մեր քաղաքում վերջին անգամ գրանցվել է 1990 թվականին։
Շնորհավորում ենք մեր սիրելի սանին եւ իր մարզիչ Սիմոն Կարապետյանին` հաղթանակի բերկրանքը մեզ կրկին պարգեւելու համար»: