211652_close_icon

Սամվել Կարապետյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի հետապնդումը սկիզբ է առել գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա. Արամ Վարդևանյան

views-count1996 դիտում article-date 11:59 02-07-2025
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի հետապնդումը սկիզբ է առել գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա։

Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Մասնագիտական հանրույթին սա ևս շատ հետաքրքիր կլինի, քանի որ ես ինքս նման դեպք չեմ հիշում, որ գլխավոր դատախազը հենց ինքը հաղորդում ներկայացնի: Ես հիմա նաև մի ավելի հետաքրքիր հանգամանք բացահայտեմ ձեզ: Մասնագիտական հանրույթի համար շատ հստակ է, թե ինչ է իրենից ենթադրում, այսպես ասած, կալանքը որպես միջնորդություն ներկայացնելու շրջանակներում հիմնավոր կասկածը։ Հիմնավոր կասկածը դա այն տվյալների համակցություն է, որով փորձում ես հիմնավորել անձի ենթադրյալ առնչությունն իրեն կատարված կամ մեղսագրվող արարքին։ Դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածը հիմնավորելու տեսանկյունից էական նշանակություն ունի հենց գլխավոր դատախազի տված հաղորդումը։ Այսինքն, հաղորդումը հիմնավոր կասկածի տիրույթում գնահատվել է»,- ասաց Վարդևանյանը:

Ճշտող հարցին՝ որպես գլխավոր դատախազ ու պաշտոնյա է տվել հաղորդումը, թե որպես Աննա Վարդապետյան, Վարդևանյանն ասաց. «Շատ հետաքրքիր հարցադրում է, բայց իրականում այդ հարցադրման հասցեատերը պետք է լիներ դատարանը: Քանի որ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածը հիմնավորվում է նաև գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդմամբ, բայց այդ հաղորդման պատճենն առկա չէ մեզ տրամադրված նյութերում և դատարանին տրամադրված նյութերում։ Այն պարզապես տեղ է գտել քննիչի միջնորդության մեջ։ Հիմա ես հասկանում եմ, միգուցե այս գործով այդպիսի մեծ ցանկություն կար քննիչի ամեն ասածին հավատալու, բայց դա ոնց է լինում դժվարանում եմ ասել»:

Նմանատիպ նյութեր