2410 դիտում
17:35 08-07-2021
Գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա Ռուստամ Բադասյանի կողմից հարուցված միջնորդությամբ ԲԴԽ նկատողություն հայտարարեց դատավոր Վարդան Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Tert.am-ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին նկատողություն է հայտարարվել։ ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը՝ նախագահությամբ Գագիկ Ջհանգիրյանի, բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը։
ԲԴԽ դատավոր անդամներ Մեսրոպ Մակյանը և Սերգեյ Չիչոյանը դեմ են եղել կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությանը, տույժի տեսակին դեմ են եղել դատավոր անդամներ Անի Մխիթարյանը և Ստեփան Միքայելյանը։
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա։ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի կողմից 2021թ մայիսի 4-ին միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։
Կարգապահական վարույթ հարուցելու հիմքը նախաքննության փուլում գտնվող քրեական գործերից մեկով կայացված դատական ակտն է, որով դատավորը մերժել էր անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Արդարադատության նախարարությունը գտնում է, թե, իբր, այդպիսով դատարանը գնահատական է տվել մեղադրանքին։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1586 դիտում
19:03 01-12-2016
Վահան Բադասյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով. ՔԿ
911 դիտում
18:26 22-04-2021
ԲԴԽ անդամները Ռուստամ Բադասյանի հետ քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը
1261 դիտում
17:23 03-11-2023
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Այս բաժնից
472 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
898 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
787 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը