211652_close_icon

Պետությունը կարող է պահպանել իր ռազմավարական ներկայությունը՝ դառնալով ՀԷՑ-ի բաժնետեր. Վահե Դավթյան

views-count715 դիտում article-date 18:44 30-06-2025
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ՀԷՑ֊ի IPO-ն` որպես լուծում։
Երբ բանը հասնում է անվտանգության հարցերին, կոնֆլիկտի լուծման լավագույն միջոցը կոմպրոմիսն է։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի շուրջ կուտակված լարվածության թուլացման և կառավարման թափանցիկության բարձրացման հնարավոր միջոցներից է IPO-ն (բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում)։

IPO-ն թույլ է տալիս․
֊ ներգրավել ներդրումներ համակարգի շարունակական արդիականացման համար,
֊ բարձրացնել ընկերության հաշվետվողականությունը շուկայի ու հանրության առջև,
֊ ձևավորել հանրային վերահսկողության գործիքներ առանց ոլորտի քաղաքականացման։
Ավելին, նման քայլը լիովին համահունչ է կառավարության կողմից որդեգրված էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման քաղաքականությանը՝ ապահովելով մրցակցային միջավայր, երկարաժամկետ կանխատեսելիություն ու հանրային վստահություն։

Այս պարագայում պետությունը կարող է պահպանել իր ռազմավարական ներկայությունը՝ դառնալով բաժնետեր՝ առանց անհարկի միջամտությունների։

ՀԷՑ֊ի հարցում այսօր կոմպրոմիսն անհրաժեշտ է առավել քան երբևէ։

 

Նմանատիպ նյութեր