211652_close_icon

Հայ սամբիստները 9 մեդալ են նվաճել Կրասնոդարում

views-count961 դիտում article-date 17:22 29-06-2025
Կրասնոդարում անցկացված «Սամբոյի Գրան Պրի» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 9 մեդալ են նվաճել:

Մարզական սամբոյում Կարեն Սարգսյանը (58 կգ) ոսկե մեդալակիր է դարձել, Կառլեն Շահինյանը (71 կգ) և Ալեքս Ստեփանյանը (79 կգ) արծաթե մեդալ են նվաճել, Դավիթ Աբրահամյանն (71 կգ) ու Արման Մանուկյանը (+98)՝ բրոնզե մեդալներ:

Մարտական սամբոյում Մայիս Ներսիսյանը (64 կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ) արծաթե մեդալ են նվաճել, Գևորգ Գոգինյանն (58 կգ) ու Արսեն Ավետիսյանը (71 կգ)՝ բրոնզե:


 

Նմանատիպ նյութեր