211652_close_icon
views-count1538 դիտում article-date 18:53 31-05-2021

Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունում նվաճել են 8 մեդալ

ՀՀ սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մայիսի 26-ից 29-ը տեղի է ունեցել  Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 8 մեդալ՝ 1 ոսկե, 1 արծաթե, 6 բրոնզե:

Այդ կարևոր ստուգատեսին  մասնակցել են 26 երկրների պատվիրակներ:

Պատանիների առաջնություն

Սյուզաննա Կիրակոսյան - 50 կգ, բրոնզ

Մեսրոպ Նիկոյան - 64 կգ, բրոնզ

Երիտասարդների առաջնություն

Ռուզաննա Բալասանյան - 50 կգ, բրոնզ

Դավիթ Հովսեփյան - 58 կգ, ոսկի

Տղամարդկանց առաջնություն

Արթուր Հակոբյան - 79 կգ, բրոնզ

Մարտական սամբոյի առաջնություն

Արմեն Մնացականյան - 58 կգ, բրոնզ

Արամ Աղաջանյան - 64 կգ, բրոնզ

Մհեր Մերջանյան - 71 կգ, արծաթ

Նմանատիպ նյութեր