Սա այլևս քաղաքական խնդիր չէ, կոչ եմ անում բոլորին դուրս գալ և կանգնել Եկեղեցու կողքին. ԱՀ պետնախարար. ArmLur.am
Օրերս տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ անդրադարձել է նաև Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
ArmLur.am լրատվականի հետ զրույցում Նժդեհ Իսկանդարյանն անթույլատրելի է համարել նման գործողություններն ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և նրան հոգևոր ծառայություն մատուցողների նկատմամբ: Նա իր կոչով դիմել էր ինչպես արցախահայությանն, այնպես էլ համայն հայությանը.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետությունը, թեկուզ այսօր բռնազավթված ու ժամանակավորապես օկուպացված, շարունակում է պահպանել իր պետական ինստիտուտները՝ որպես հայ ժողովրդի կամքի կենդանի վկայություն։ Սակայն այսօր մենք ականատես ենք լինում երևույթների, որոնք զարհուրելի վտանգ են ներկայացնում մեր ողջ ժողովրդի համար։
Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից սկսել է իրագործվել հստակ ուղղորդված արշավ՝ մեր հոգևոր հենասյան՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Ձերբակալվում են հոգևորականներ, ճնշվում են քահանաները, հալածվում են ազգային արժեքների համար պայքարող քաղաքացիներն ու գործիչները։ Այսօր արդեն այդ հարձակումները հասել են մեր հոգևոր կենտրոնին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որտեղ բռնի ուժ է կիրառվում ոչ միայն հոգևորականների, այլև հավատավոր ժողովրդի դեմ։
Սա այլևս քաղաքական խնդիր չէ։ Սա մեր ինքնության, մեր հավատքի, մեր պատմության և ապագայի հարցն է։